Յամալը «արթնացավ» երկրորդ խաղակեսում, իսկ «Գալաթասարայը»  ուժասպառ եղավ․ «Գալաթասարայ» 1:4 «Բարսելոնա»

«Բարսելոնան» արտագնա խաղում 4:1 հաշվով հաղթեց «Գալաթասարային»։ Եկեք առանձնացնենք այս հանդիպման հիմնական դրվագները։ 

«Գալաթասարայը» առաջին խաղակեսում հավասար պայքար մղեց 

Առաջին խաղակեսին նայելիս ակամա հիշում եմ անցած տարվա «Գալաթասարայը» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում «Լիվերպուլի» դեմ։ Այստեղ էլ ամեն ինչ գրեթե նույն սցենարով էր զարգանում։ 

Թիմը չէր վախենում պրեսինգի ենթարկել «Բարսային», բավական լավ պաշտպանվում էր ու վտանգավոր էր հակագրոհների ժամանակ։ 

Առաջին գոլն էլ հենց հակագրոհից ծնվեց։ Դարպասապահը սկսեց գրոհը, Լեաոն ձախ եզրով փախավ Էրիկ Գարսիայից և իդեալական փոխանցում կատարեց Բատրակովին։ Ռուս ֆուտբոլիստը փոքրիկ անդրադարձից հետո գնդակն ուղարկեց դարպասը։ 

Դա նրա առաջին գոլն էր Չեմպիոնների լիգայում, ընդ որում՝ անմիջապես «Բարսելոնայի» դարպաս։ 

Այս ամենը շատ էր հիշեցնում «Լիվերպուլի» դեմ հանդիպումները։ Առաջին խաղակեսում «Գալաթասարայը» հավասար էր մրցակցին, իսկ երկրորդում պարզապես ձախողվեց՝ շատ գոլ բաց թողեց ու գրեթե ոչ մի գոլային պահ չստեղծեց։ Նույնը կրկնվեց և այստեղ։ 

Թիմի խաղացած ֆուտբոլը չափազանց էներգատար է։ Առաջին կեսում նրանք շատ ինտենսիվ են պրեսինգ անում, խիտ պաշտպանվում ու արագ հակագրոհում, բայց ամբողջ 90 րոպեն այդ տեմպով խաղալը չափազանց դժվար է։ 

«Բարսելոնայի» խաղը առաջին խաղակեսում 

«Բարսելոնան» առաջին կեսում նույնպես տեղում կանգնած չէր և բավական ակտիվ հարձակվում էր։ 

Հարկ է նշել Պեդրիի կատարյալ փոխանցումները. իսպանացին հիասքանչ փոխանցումներ էր կատարում՝ մեկ հարվածով խաղից դուրս թողնելով մրցակցի կես թիմին։ 

Բայց նրա ստեղծած պահերը չկարողացան օգտագործել ոչ Գորդոնը, ոչ էլ Օլմոն։

43-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Կանսելուն։ 

Խաղակեսի վերջում կատալոնացիները լրջորեն սեղմել էին տանտերերին սեփական տուգանայինի մոտ, և գրեթե բոլորը մասնակցում էին գրոհներին։ Բոլորը՝ բացի Յամալից։ 

Առաջին խաղակեսում Լամինին գրեթե չէինք տեսնում։ 

Երկրորդ խաղակես 

Երկրորդ կեսն արդեն անցավ մեկ թիմի առավելությամբ։ 

«Բարսելոնան» ամբողջությամբ վերահսկեց խաղը ու ճնշեց մրցակցին։ 

Առաջին խաղակեսում աննկատ մնացած Յամալը երկրորդում ցույց տվեց իր ամբողջ վարպետությունը և երկու գոլային փոխանցում կատարեց։ 

Առաջինը՝ Ֆերմին Լոպեսին։ 

Երկրորդը՝ պարզապես հիասքանչ էր՝ եզրում հիանալի կողմնորոշվեց և գնդակը հասցրեց Գորդոնին։ 

Անգլիացին վերջապես գոլ խփեց. առաջին խաղակեսում նա լուրջ խնդիրներ ուներ իրացման հետ, իսկ երկրորդում գնդակն ուղարկեց մոտակա անկյուն։ 

Փոխարինումներից հետո խաղադաշտ դուրս եկած Ադեյեմին ու վերջակետ դրեց հանդիպմանը՝ խփելով «Բարսելոնայի» չորրորդ գոլը։ 

«Բարսան» այս անգամ էլ կատարեց իր գոլային «նորման»։ 

Թիմը շատ ուժեղ է սկսել մրցաշրջանը և պատմության մեջ առաջին անգամ մեկնարկում տարել է 10 անընդմեջ հաղթանակ։ 

Շարունակում ենք վայելել Չեմպիոնների լիգան։ 

Հաջորդ խաղում «Բարսելոնային» սպասվում է մրցաշրջանի առաջին իսկապես լուրջ փորձությունը՝ ՊՍԺ-ի դեմ։

Читайте также